ՀայաստանՍոցիալական

«Երիտասարդական» մետրոն կարող է վերանվանվել

Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը կարող է վերանվանվել՝ ի պատիվ հայ մեծ գրող Ավետիք Իսահակյանի։ Նախաձեռնությունը քաղաքապետարան է ներկայացվել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

Առաջարկը հնչեցվել է Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հանձնաժողովի նիստում։ Հանձնաժողովում ընդգրկված են մտավորականներ, ինչպես նաև գրողի ընտանիքի անդամներ, այդ թվում՝ նրա թոռը։ Առաջարկն արդեն ներկայացվել է քաղաքապետարան։ Որոշումը կկայացնի Երևանի ավագանին։

Նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ տարածքն ունի իր պատմությունը, և կայարանի անվանումը ևս բխում է այդ պատմությունից։ Բացի վերանվանման առաջարկից, նախարարությունը նաև խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ Իսահակյանի արձանը ավելի տեսանելի դարձնելու համար։ Ըստ նախարարի՝ այժմ տարածքում տարբեր գործունեություններ են զարգացել, ինչի հետևանքով արձանը մնում է ստվերում։

Նշենք, որ «Երիտասարդական» կայարանը գործարկվել է 1981 թվականի մարտի 7-ին։