ՀայաստանՍոցիալական

Անհուսալի վարկեր ունեցող անձինք կստանան ֆինանսական միջոցներ

Ապրիլի 23-ին կառավարության նիստում հաստատվեց անհուսալի վարկեր ունեցող անձանց ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին նախագիծը։

Նախագծի նպատակն է ապրիլ և մայիս ամիսների համար ապահովել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։ Նախագծով առաջարկվում է երկրորդ եռամսյակում վճարումներ կատարելու համար հատկացնել 209 միլիոն դրամ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նշեց, որ աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով:

Միջոցառման շրջանակում աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը երեք և ավել տարի դասակարգված է «անհուսալի» դասով և միևնույն ժամանակ մայր գումարի գծով պարտավորությունը չի գերազանցում մեկ միլիոն դրամը։

Դիմումների ընդունման ժամկետը մեկնարկել է 2025 թվականկի փետրվարի 1-ը, իսկ վերջնաժամկետը սահմամված է 2026 թվականի հունվարի 31-ը։

Սեդա Մարտոյան