ՀայաստանՍոցիալական

Հայաստանում մեկնարկեց կենսաչափական անձնագրերի նոր ծրագիրը

Հայաստանը անցում է կատարում նոր սերնդի անձը հաստատող փաստաթղթերի։ Ապրիլի 25-ին ստորագրվեց պայմանագիր Հայաստանի Ներքին գործերի նախարարության և ֆրանսիական IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումի հիմնադրած HAYPASS ընկերության միջև։

Նոր ծրագրով մինչև 2026 թվականի երկրորդ կեսը կձևավորվի կենսաչափական տվյալների հավաքագրման ամբողջական համակարգ՝ ժամանակակից սպասարկման կենտրոններով և միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներով։

Համաձայն նոր կարգավորումների՝ փաստաթղթերի տպագրությունն ու տրամադրումը կիրականացնի մասնավոր հատվածը, իսկ ռեգիստրի կառավարումն ու անձի կարգավիճակի որոշումը կշարունակի մնալ ՆԳ նախարարության լիազորության ներքո։

Ծրագիրը համարվում է կարևոր քայլ Հայաստանի և Եվրամիության հետ մուտքի վիզաների ազատականացման բանակցությունների համատեքստում։