ՀայաստանՍոցիալական

Երևանի մետրոպոլիտենում ավարտվել են օդափոխության համակարգերի փոխարինման աշխատանքները

Երևանի մետրոպոլիտենում ավարտվել են օդափոխության հին համակարգերի փոխարինման աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2023 թվականին։

Աշխատանքները ուղղված էին կայարաններում մաքուր օդի մատակարարմանը, օդի հարաբերական խոնավության նվազեցմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում (հրդեհներ) ծխի արտանետմանը։

Ծրագրի շրջանակում տեղադրվել է 14 նոր էներգախնայող համակարգ, որոնք ապահովում են ծախսերի կրճատում, ավելի արդյունավետ կառավարում և ավելի անվտանգ միջավայր մետրոպոլիտենի ուղևորների համար։

Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված հին օդափոխման համակարգերը ժամանակի ընթացքում մաշվել էին և դուրս եկել պիտանելիությունից։

Նախագիծը հնարավորություն է տվել նաև պաշտպանել ենթակառուցվածքները քայքայումից և ապահովել դրանց անխափան աշխատանքը։