
Կենտրոնական բանկը հայտարարում է հին թղթադրամների՝ շրջանառությունից դուրսբերման մասին
ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ 2026 թվականի ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները կհանվեն շրջանառությունից՝ դրանց բարձր ֆիզիկական մաշվածության պատճառով։
Կենտրոնական բանկը հիշեցնում է, որ դեռևս 2017 թվականի հուլիսի 11-ին հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ հատուկ ընդգծվել էր՝ 2-րդ սերնդի թղթադրամները կհանվեն շրջանառությունից այն ժամանակ, երբ դրանց փոխարեն ամբողջությամբ ներդրվեն 3-րդ սերնդի թղթադրամները, և հները կորցնեն իրենց պիտանելիությունը դրամաշրջանառության համար։
Այս պահին 1000, 5000, 10 000 և 20 000 դրամ անվանական արժեքով թղթադրամների շրջանառության զգալի մասը արդեն փոխարինվել է 3-րդ սերնդի նոր թղթադրամներով (Պարույր Սևակ, Վիլյամ Սարոյան, Կոմիտաս, Հովհաննես Այվազովսկի), իսկ 500 դրամանոց թղթադրամները հիմնականում փոխարինվել են մետաղադրամներով։
Նշված որոշման համաձայն, շրջանառությունից կհանվեն հետևյալ 2-րդ սերնդի թղթադրամները՝
— 500 դրամ (1999 թ., Ալեքսանդր Թամանյան)
— 1000 դրամ (1999, 2001, 2011, 2015 թթ., Եղիշե Չարենց)
— 5000 դրամ (1999, 2003, 2009, 2012 թթ., Հովհաննես Թումանյան)
— 10000 դրամ (2003, 2006, 2008, 2012 թթ., Ավետիք Իսահակյան)
— 20000 դրամ (1999, 2007, 2009, 2012 թթ., Մարտիրոս Սարյան)
Թղթադրամները մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը կհամարվեն օրինական վճարամիջոց, որից հետո քաղաքացիները կկարողանան իրենց մոտ եղած հին թղթադրամներն անվճար փոխանակել Հայաստանի առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց ժամկետային սահմանափակումների։