
Վերին Լարսում կուտակումներ են. հերթը հասնում է 1.5 կիլոմետրի
Վրաստան-Ռուսաստան միջպետական ավտոճանապարհին այս օրերին նկատվում են զգալի խցանումներ։ Ռուսաստանից դուրս եկող ուղևորները կանգնած են մոտավորապես 1.5 կիլոմետր երկարությամբ ձգվող հերթում Վերին Լարսի սահմանային անցակետում։ Տարածքից ստացված տեղեկությունների համաձայն՝ ճանապարհային հոսքը շատ ինտենսիվ է, ինչի հետևանքով առաջացել են լուրջ կուտակումներ։
Ակներև է, որ բեռնատարների կուտակումները պայմանավորված է եղանակային պայմանների պատճառով օրեր շարունակ տևած ճանապարհի անանցանելիությամբ։ Բացի այդ, վարորդների խոսքով՝ սահմանային ընթացակարգերն ու ստուգումները երկար ժամանակ են պահանջում, ինչն էլ ավելացնում է չեզոք տարածքում կուտակված մեքենաների թիվը։ Շատերն ստիպված են սպասել ժամեր, մինչև կարողանան հատել սահմանը և շարունակել իրենց ուղին։
Նշենք, որ Վրաստանը կառուցում է Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենաբարդ հատվածը՝ Գուդաուրի–Կոբի շրջանցող նոր ճանապարհ։ Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կիլոմետր երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ և 5 թունել, այդ թվում՝ ինը կիլոմետրանոց գլխավոր թունել։ Աշխատանքների ավարտից հետո Տբիլիսիից մինչև Ստեփանծմինդա ճանապարհը կկրճատվի մինչև 1 ժամ 45 րոպե՝ ներկայիս 2 ժամ 30 րոպեի փոխարեն՝ ապահովելով երթևեկության անխափանությունը տարվա բոլոր եղանակներին։