ԱրցախՍոցիալական

Արցախից տեղահանված ավելի քան 1000 ընտանիք ստացել է բնակարանային աջակցության հավաստագիր

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1090 ընտանիք ստացել է բնակարանային ապահովման պետական աջակցության հավաստագիր։ Այս տվյալը հայտնել են Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Նախարարության պարզաբանմամբ՝ մինչ այժմ աջակցություն ստանալու համար դիմել է ավելի քան 1800 տեղահանված ընտանիք։ Դրանցից 1090-ը ստացել է պետական աջակցության հավաստագիր, իսկ 144-ն արդեն օգտագործել է այն՝ բնակարան ձեռք բերելու նպատակով։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին կառավարությունը երկու ամսով երկարաձգեց «40+10» սոցիալական ծրագիրը, որով տրամադրվում է բնակվարձի և կոմունալ ծախսերի փոխհատուցում։ Ծրագրի կրճատումը մարտի 29-ից առաջացրել էր արցախցիների բողոքը։ Նրանք հանրահավաքներ էին կազմակերպել և վրանային նստացույց սկսել Երևանի կենտրոնում։ Վրանները ապամոնտաժվել են ապրիլի 29-ին։

Տեղահանվածները շարունակում են պահանջել ավելի երկարաժամկետ և կայուն աջակցություն՝ հատկապես բնակարանային ապահովման և կենսապահովման ուղղությամբ։