
Մոսկվայի օդանավակայաններում՝ շուրջ 100 չվերթներ են հետաձգվել. Երևան մեկնող չվերթներից մի քանիսը չեղարկվել են
Մոսկվայի գլխավոր օդանավակայաններում մայիսի 8-ի առավոտյան մոտ 100 չվերթ է հետաձգվել։ Տեղեկությունը հայտնում է Մոսկվայի տրանսպորտային դատախազությունը։ «Զվարթնոց» օդանավակայանից Amnews-ին հայտնեցին, որ Մոսկվա-Երևան 3 թռիչք է չեղարկվել, ևս 4-ը հետաձգվել է։ Մայիսի 7-ին 6 թռիչք էր հետաձգվել դեպի Հայաստան։
Ուղևորների մի մասը չվերթին սպասում է արդեն երկրորդ օրը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Շերեմետևոյում հետաձգվել է 27, Դոմոդեդովոյում՝ 14, Վնուկովոյում՝ 44, իսկ Ժուկովսկիում՝ 9 թռիչք։
Հետաձգումների հիմնական պատճառը նախորդ օրն իրականացված անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումներն են Մոսկվայի մարզում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը հրադադար էր հայտարարել՝ մայիսի 9-ին կայանալիք միջոցառումների համար։ Դրան ի պատասխան Ուկրաինայի նախարար Զելենսկին հայտարարել է, որ չի կարող երաշխավորել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների անվտանգությունը։