ԱրցախՍոցիալական

Մեկնարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց փախստականի վկայականների տրամադրման գործընթացը

Ժամանակավոր պաշտպանություն ստացած այն անձինք, որոնց վկայականները վավեր են մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, քարտի վավերականության ժամկետը երկարաձգելու նպատակով արդեն կարող են դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանցանկացած տարածքային բաժին։ Այս մասին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։

Սպասարկումն իրականացվում է տեղում՝ կտրոն քաշելու եղանակով, առանց նախօրոք հերթագրումների։ Ժամանակավոր պաշտպանության վկայականւ տրամադրվում է գործող անձնագրի հիման վրա։

Եթե փախստականի վկայական ստացած անձը գտնվում է արտերկրում և նախատեսում է հետ գալ Հայաստան, ապա կարող է ներկայացնել անձնագիր, իսկ եթե պատրաստվում է այլ երկիր գնալ, պետք է դիմի իր գտնվելու երկրում գործող Հայաստանի հյուպատոսություն։

Արցախից բռնի տեղահանված անձինք կարող են նաև ստանալ Հայաստանի քաղաքացիություն՝ արագացված ընթացակարգով։ Դրա համար անհրաժեշտ է դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։ Քաղաքացիություն ստանալուց հետո Արցախի անձնագիրը չի դակվում և վերադարձվում է քաղաքացիներին։