Մոսկվայից Երևան մի քանի չվերթ հետաձգվել է առատ ձյան պատճառով
Մոսկվայից Երևան նախատեսված երկու չվերթ հետաձգվել է Ռուսաստանի մայրաքաղաքում տեղացած առատ ձյան պատճառով։
Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալներով՝ ուշացում ունի նաև Եկատերինբուրգից Երևան ժամանող չվերթը։
Առատ ձյան հետևանքով ժամանակավորապես խափանվել է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի աշխատանքը, և օդանավերի ժամանումը մի քանի ժամով դադարեցվել էր։
Նման եղանակային պայմանների պատճառով ավիափոխադրումների սահմանափակումներ են արձանագրվել նաև Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում։
Ընդհանուր առմամբ՝ Մոսկվայից 6 չվերթ է հետաձգվել անբարենպաստ եղանակի պատճառով։
Առատ ձյունը և ուժեղ քամիները խաթարել են Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի աշխատանքը։ Նշվում է, որ այսօր առավոտից թռիչքուղիները մաքրվում են, սակայն ըստ առցանց ցուցատախտակի տվյալների՝ ավելի քան 30 չվերթ հետաձգվել է։
