ՀայաստանՍոցիալական

Ջանֆիդայում շուտով կգործի գազամատակարարման նոր համակարգ

Արմավիրի մարզի Ջանֆիդա բնակավայրում կառուցվում է գազամատակարարման նոր ցանց, որը շուտով կծառայի հարյուրավոր ընտանիքների։ Այս ծրագիրը ներառվել է 2025 թվականի համայնքային առաջնահերթությունների ցանկում և իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ պետության և համայնքի ֆինանսավորմամբ։

Աշխատանքներն սկսվել են 2025 թվականի սկզբին և այժմ ակտիվ փուլում են։ Նոր ցանցով գազամատակարարում կապահովվի բնակավայրի 1-ին, 9-րդ, 22-րդ, 6-րդ, 7-րդ, 16-րդ, 14-րդ, 13-րդ, 4-րդ փողոցների, ինչպես նաև դարպասներ տանող ճանապարհի և հին հիվանդանոցի փողոցի բնակիչներին։

Համայնքը ֆինանսավորումը ընդհանուր սուբսիդիայի մեջ եղել է 35 %։

Նշենք, որ 2011 թվականի մարդահամարի տվյալներով գյուղում ապրում է շուրջ 3 հազար մարդ։