ՀայաստանՍոցիալական

Համայնքների կատարողականը 9 ամսվա պլանի համեմատ կազմել է 93․7 տոկոս

Նոյեմբերի 1-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների հետ հերրթական խորհրդակցությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ սկսած թափառող շների խնդրից մինչև համայնքի եկամուտներ։

Առաջին հերթին քննարկվել է համայնքներում թափառող շների խնդիրը։ Այս տարի մարդկանց վրա կենդանիների հարձակման 8066 դեպք է արձանագրվել։ Որոշվել է քայլեր ձեռնարկել խնդիրը լուծելու հետ կապված։

Քննարկվել են նաև համայնքների եկամուտների հավաքագրման 9 ամիսների արդյունքները։ Ըստ այդմ՝ համայնքների կատարողականը կազմել է 93,7 տոկոս։ Սեփական եկամուտների հավաքագրման տվյալներով առաջատար են Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերը։