
Հայաստանում կառուցվում է հաշմանդամություն ունեցող անձանց առաջին անկախ կյանքի պետական կենտրոնը
Մեծամորում մեկնարկել է Հայաստանի առաջին անկախ կյանքի պետական կենտրոնի շինարարությունը՝ նախատեսված հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այս նորարարական ծրագիրը նպատակ ունի փոխել մոտեցումները և իրական աջակցություն տրամադրել մարդկանց, ովքեր ունեն հաշմանդամություն։
Կենտրոնը, ըստ ներկայացված նախագծի, ունենալու է չորս մասնաշենք, ընդհանուր՝ շուրջ 1600 քմ մակերեսով։ Նախատեսվում են կառուցել թե՛ բաց, թե՛ փակ մարզադաշտեր, խաղահրապարակ, կանաչապատ տարածքներ, իսկ էներգամատակարարումը իրականացվելու է արևային վահանակների միջոցով։
Շինհրապարակում տեղի ունեցած այցի ընթացքում պաշտոնյաները քննարկել են նաև, թե ինչպես ապահովել տարածքի ամբողջական մատչելիությունը՝ հաշվի առնելով շարժունակության կամ հաղորդակցության տարբեր սահմանափակումներ ունեցող մարդկանց կարիքները։
Արմավիրի մարզի անկախ կյանքի կենտրոնը կառուցվում է Միավորված ազգերի զարգացման ծրագրի (UNDP), ՅՈՒՆԻՍԵՖ (UNICEF) աջակցությամբ։ Շինարարությունն իրականացվում է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվերով։ Շինարարությունն այժմ ընթանում է ակտիվ տեմպերով, և ակնկալվում է, որ կենտրոնը կդառնա օրինակելի մոդել տարածաշրջանում՝ հասանելիության, ներառականության և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։