
Թվային վարորդական վկայականները պարտադիր կլինեն բոլոր վարորդական վկայական ունեցողների համար
Եթե պարեկային ծառայության աշխատակիցը կարողանում է նույնականացնել վարորդին թվային վկայականով, ապա վարչական այն իրավախախտումը, որ նախատեսված է իրականացնել վարորդական իրավունք չունենալու պարագայում, չի կիրառվում։ Այս մասին հայտնել է Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազսարյանը։
Այն անձինք, ովքեր արդեն ունեն վարորդական վկայական սեպտեմբերի 1-ից պարտադիր անցնում են թվային վկայականին, սակայն նրանք, ովքեր նոր են ձեռք բերելու, ունենալու են ընտրության հնարավորություն։
Թվային վարորդական վկայականը վավեր է միայն Հայաստանի տարածքում երթևեկության համար, սակայն երկրից դուրս երթևեկելու համար անհրաժեշտ կլինի ունենալ պլաստիկ վարորդական վկայական։
Ներքին գործերի փոխնախարարը նշում է,որ այս նախաձեռնությամբ երկու կարևոր խնդիր է լուծվում:
Առաջինը դա ծառայության մատուցման որակի բարձրացումն է։ Սրանով նվազեցնում ենք այն վարչարարական բեռը, որը կարող էր առաջանալ վարչական մարմնում։ Ունենալով այս ամբողջ տեղեկատվությունը՝ վարչական մարմինը կարող է ավելի դյուրին կիրառել տարբեր վիճակագրական տվյալներ։
Իսկ երկորդը մեր բոլոր ծառայությունները թվային միջավայրում մատուցելու է, որպեսզի հետագայում քաղաքացիները այլ վարչարարակամ գործողությունների համար օգտագործելիս իրենց բազայում ունենան այդ վկայականները։
Նախագիծը առաջիկա նստաշրջանում կքննարկվի խորհրդարանում։
Հիշեցնենք, որ նախագիծը ընդունվել էր մայիսի 15-ի կառավարության նիստում։ Ըստ այդմ՝ սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականները կթվայնացվեն։