
Վերակառուցվում է Որոտան–Խոտ ավտոճանապարհը
Սյունիքի մարզում ընթանում են Որոտան–Խոտ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները։ Նոր ճանապարհի կառուցումը անհրաժեշտություն էր դարձել 2020 թվականի պատերազմից հետո, քանի որ փակվել էր Գորիսը Որոտանին կապող ճանապարհը։ Շինարարությունը մեկնարկել է 2022 թվականին և ավարտին կհասցվի արդեն 2025 թվականին։
Ընդհանուր առմամբ՝ կառուցվում է 10.3 կիլոմետր երկարությամբ ճանապարհ։ Տարածքում նախկինում արձանագրված սողանքների հետևանքով ճանապարհը նեղացել էր։ Ներկայում իրականացվում են լայնացման աշխատանքներ, ճանապարհի լայնությունը կլինի ավելի քան 8 մետր։
Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 4,2 միլիարդ դրամ դրամ։ Կապալառուն «Ճանապարհ» ընկերությունն է, նախագծողը և տեխնիկական հսկողությունը իրականացնողը՝ «Մոդուլ» ընկերությունը։