ՀայաստանՍոցիալական

Բեռնատարների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց․ պահանջում են անտեսված չլինել

Կառավարության շենքի դիմաց բեռնատարների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ բարձրացնելու իրենց խնդիրները։ Վարորդները ցանկանում են, որպեսզի հայ բեռնափոխադրողների համար առաջնահերթություններ լինեն, քանի որ, ըստ ակցիայի մասնակից վարորդների մեկի, պատվիրատուները կամ միջնորդ կազմակերպությունները անտեսում են հայերին՝ նախապատվությունը տալով այլազգիների։

Խնդիրը կա արդեն շուրջ մեկ տարի։ Նրանք դիմել են տարբեր գերատեսչությունների, բայց խնդիրը դեռևս լուծում չի ստացել։ Իրավիճակը այսպես դարձավ, երբ Թուրքիայի քաղաքացիները Վրաստանում սկսեցին բացել վրացական բեռնափոխադրման կազմակերպություններ, թուրք վարորդներ բերեցին ու Վրաստանի բեռնափոխադրող մյուս ընկերությունների հետ միասին իրենք էլ հայաստանյան շուկա մտան որպես երրորդ երկրների բեռնափոխադրողներ։

Բեռնափոխադրում իրականացնող վարորդներից մեկը մեկ այլ խնդիր էլ նշեց:

Վարորդները դժգոհ են, որ երրորդ երկրի բեռնափոխադրողները հայկական շուկայում գին են թելադրում։ Նրանցից մեկը բացատրում է իրավիճակը։

Բեռնափոխադրողները բախվում են նաև մեկ այլ խնդրի։

Նշենք, որ բեռնափոխադրողները բողոքի ակցիա էին կազմակերպել նաև նախորդ տարվա օգոստոսին։ Այն ժամանակ ևս նրանք պահանջում էին անդրադառնալ ոլորտի խնդիրներին։