ԱրցախՍոցիալական

Արցախցիների կուտակային կենսաթոշակների համար ընդդիմադիր խմբակցությունները դիմել են Սահմանադրական դատարան

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու այն որոշումը, ըստ որի արցախցիների կուտակած գումարները տեղափոխվել են Հայաստանի կուտակային համակարգ։

Դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվել «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքի 8.1. հոդվածը Սահմանադրության 29-րդ, 60-րդ (սեփականության իրավունքը), 78-րդ (համաչափության սկզբունքը) և 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու նպատակով։