ՀայաստանՍոցիալական

Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց՝ Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության պահանջով

Հունիսի 2-ին կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա է անցկացվել՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու և ազգային արժեքների։

Ակցիայի մասնակիցները նախ ֆլեշմոբ են կազմակերպել՝ շենքի դիմաց փակցնելով սպիտակ պարանի վրա ամրացված պաստառներ։ Ակցիայի ընթացքում իրականացվել է նաև խնկարկում՝ կառավարություն մաքրելու համար։

Հիշեցնենք, որ եկեղեցու և Փաշինյանի հարաբերությունների լարվել էին մայիսի 29-ին տեղի ունեցած կառավարության նիստից հետո, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չուլանի հետ էր համեմատել եկեղեցիները։ Դրանից հետո նա մի քանի գրառում էր կատարել Ֆեյսբուքում, որոնցից որոշները նաև վիրավորական բառապաշար ունեին։

Դրան հաջորդել էին եկեղեցականների կոշտ արձագանքները։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Հայաստանի ղեկավարին և նրա տիկնոջը հորդորել էր չմտնել մարդկանց, այդ թվում՝ նաև կուսակրոն հոգևորականների անձնական կյանք։ Դրանից հետո էլ վարչապետը իր ֆեյսբուքյան էջում նաև անդրադարձել է Միքայել արքեպիսկոպոս Աջապայանին։

Չնայած այդ ամենին՝ Մայր աթոռից դեռևս չեն արձագանքել Փաշինյանի հայտարարություններին։