ՀայաստանՍոցիալական

Երևանի քաղաքապետարանը չի կարողանա ձեռք բերել խոստացված 45 նոր տրոլեյբուսները․ պատճառը մարդկանց իրականացրած ակցիաներն են

Երևանի քաղաքապետարանը չի կարողանա ձեռք բերել նախատեսված 45 նոր տրոլեյբուսներ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Նրա խոսքով՝ հիմնական խնդիրը քաղաքացիների կազմակերպած ակցիայի պատճառով գրանցված թերհավաքագրումն էր՝ հատկապես սկզբնական շրջանում, երբ տրանսպորտի գինը 100 դրամից հասավ 150-ի։

Հիշեցնենք, որ նախորդ տարի ձեռք էր բերվել 15 նոր տրոլեյբուս։

Տրանսպորտի խնդիրը դեռ սրվել էր հատկապես 2025 թվականին՝ միասնական տոմսային համակարգին անցնելու և տրանսպորտի վճարի թանկացման հետ կապված։ Բացի այդ՝ բողոքի ցույցեր են իրականացրել նաև վարորդները՝ կաթվածահար անելով քաղաքի երթևեկությունը։ Քաղաքապետարանը նրանց մեղադրում էր կանխիկ տրված 100 դրամանոցները յուրացնելու մեջ։ Վարորդներից ոմանք էլ խոստովանել էին այդ փաստը։

Այնուամենայնիվ, ինչպես երևում է, նոր փոփոխությունները թվերի մեջ մեծ տատանումներ չեն տվել։