
Երևանում մանկապարտեզների թվի ավելացման նպատակով մեկնարկել են նոր շինարարություններ
Այս տարի Նոր խարբերդում, Կորեայի ձորում և Ծարավ աղբյուր փողոցում կկառուցվեն երեք նոր մանկապարտեզներ։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը նշեց, որ ներկայումս 7 մանկապարտեզներ գտնվում են շինարարության փուլում, կմեկնարկեն ևս 7 մանկապարտեզների շինարարական աշխատանքներ։
Արդեն վերակառուցված 15 մանկապարտեզներում իրականացվել է բակերի բարեկարգման աշխատանքներ։
Նախատեսվում է նաև շահագործման հանձնված մանկապարտեզներում տեսալսողական սարքեր տեղադրել։
Դա իրականացվելու է ոչ միայն մեծ աղմուկ բարձրացնող բոլոր խնդիրները հասարակությանը ներկայացնելու, այլև մանկապարտեզների գործունեությունը ամբողջապես վերահսկելի դարձնելու համար,-նշում է Հայկ Կոստանյանը։
Նախատեսվում է ընդհանուր 20 մանկապարտեզ կառուցել, որը նախ և առաջ նւատակ ունի կրճատելու մանկապարտեզներում հերթերի քանակը։