ՀայաստանՍոցիալական

Հայաստանը գնում է արևելք․ նոր ուղիղ չվերթներ կավելացվեն

Հարավկորեական Korean Air ավիաընկերությունը սկսել է չարտերային ուղիղ չվերթներ Սեուլ-Երևան-Սեուլ երթուղով: Այս մասին տեղեկացնում է Միավորված տուրիզմի ֆեդերացիան (United Tourism Federation) Facebook-յան իր էջում:

Թռիչքի տևողությունը մոտավորապես 10 ժամ է:

Korean Air-ը հիմնադրվել է 1969 թվականի մարտի 1-ին՝ որպես պետական ձեռնարկություն՝ Korean Air Lines: 2007 թվականին այն ճանաչվել է որպես աշխարհի լավագույն էկոնոմ դասի փոխադրող: Ներկայում ընկերությունն իր թռիչքների ցանցով ընդգրկում է Ասիայի, Ավստրալիայի, Եվրոպայի, Աֆրիկայի, Ամերիկայի և Մերձավոր Արևելքի խոշոր քաղաքները:

Բացի այդ՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ 2025 թվականի սեպտեմբերից հնարավոր է ուղիղ չվերթներ բացվեն Երևան-Դելի կամ որևէ այլ հնդկական քաղաքի միջև: Նրա համոզմամբ Հնդկաստանի հետ կա ռեսուրսների ավելացման անհրաժեշտություն, քանի որ շատ հայտեր են ստացվում Հայաստան այցելելու համար, և մարդիկ երկար ժամանակ սպասում են դրանց մշակմանը։ Նախարարը նշել է, որ այդ քայլը անհրաժեշտ է մեծ թվով այցելուների պահանջարկը բավարարելու համար։ Նշենք, որ Հնդկաստանի քաղաքացիները այժմ Հայաստան են այլ երկրների օդային տարածքով, որոնք չվերթներ ունեն Հայաստան, օրինակ՝ Հնդկաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ-Հայաստան։