Կադրային փոփոխություններ՝ Ներքին գործերի նախարարությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կատարվել են կադրային փոփոխություններ Ներքին գործերի նախարարությունում:
Արամ Ղազարյանը ազատվել է Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում։
Կամո Ցուցուլյանը ազատվել է Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնից՝ նշանակվելով Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում։
Հիշեցնենք, որ Արամ Ղազարյանը ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում էր 2025 թվականի հունիսից։ Մինչ այդ՝ նա Լոռու մարզպետն էր։ Կամո Ցուցուլյանը Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2023 թվականի հունվարից:
