Նորաձևություն

ՊՎԾ վերահսկողության արդյունքում 68 պաշտոնյա ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

2024 թվականին Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) կատարած վերահսկողության արդյունքում կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 68 պաշտոնատար անձ։ Այս մասին հայտնել է ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ Ազգային ժողովում ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների հաշվետվությունը։

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տարում ՊՎԾ-ն իրականացրել է 27 ուսումնասիրություն, որոնցից 22-ն ավարտվել են նույն տարում, իսկ մնացածը տեղափոխվել են 2025։ Բացի այդ, իրականացվել է 159 մշտադիտարկում, որոնցից 119-ը՝ 2024-ին, 40-ը՝ ընթացիկ տարում։

Ընդհանուր առմամբ կազմվել է 125 տեղեկանք, որոնցից 68-ը փոխանցվել է իրավապահ մարմիններին։ Դրանց հիման վրա նախաձեռնվել է 63 քրեական վարույթ։ Պետրոսյանի խոսքով՝ հայտնաբերված խախտումների ծավալը գնահատվում է շուրջ 100 միլիարդ դրամ։

Վերահսկողություն է իրականացվել մի շարք նախարարություններում, պետական կառույցներում ու տեսչական մարմիններում, ինչպես նաև՝ պետական գնումների գործընթացներում։ Պետական բյուջե է վերադարձվել ավելի քան 922 միլիոն դրամ։