ՀայաստանՍոցիալական

Էլեկտրոնային ստորագրությունը հնարավոր կլինի ստանալ նաև վիրտուալ քարտերով

Հայաստանում շուտով էլեկտրոնային ստորագրությունը հնարավոր կլինի իրականացնել ոչ միայն սովորական SIM-ով, այլև վիրտուալ e-SIM քարտով։ Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը Ազգային ժողովում հայտնեց, որ տեխնիկական լուծումը պատրաստ է արդեն մարտ ամսից, և հիմա վերջին քայլերը պետք է իրականացվեն՝ կապված օրենսդրական կարգավորումների հետ։

eSIM-ը վիրտուալ SIM քարտ է, որով հնարավոր է փոխարինել ֆիզիկական SIM քարտը: 

Այս նոր հնարավորությունը մեծ հարմարավետություն կբերի հատկապես նրանց համար, ովքեր օգտագործում են e-SIM տեխնոլոգիան՝ հեռախոսում վիրտուալ SIM քարտ ունենալու համար։ Սա ևս մեկ քայլ է, որը տանում է ծառայությունների թվայնացման։

Հիշեցնենք, որ այս տարի առաջին անգամ ավելի քան 700 հազար աշխատողներ պարտավորվել են ներկայացնելլ իրենց եկամուտների և գույքի հայտարարագրերը։ Մինչև այժմ նրանք կարող էին օգտվել էլեկտրոնային ստորագրության հնարավորությունից սովորական SIM-ով։ Էլեկտրոնային հայտարարագիր ներկայացնելու վերժնաժամկետը սկզբում սահմանվել էր մինչև մայիսի 1-ը, այնուհետև՝ երկարաձգվել մինչև նոյեմբերի 1։