ԱշխարհՀայաստանՍոցիալական

Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի

2025 թվականի հուլիսից Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը կփոխի Շենգենյան վիզայի դիմումների ընդունման կարգը։ Այսուհետ դիմումները կընդունվեն միայն «TLScontact» ընկերության միջոցով։ Այս մասին հայտնել է Գերմանիայի դեսպանությունը։

Դեսպանատունը նախազգուշացնում է, որ փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը, և կերկարի սպասելաժամանակը։ Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը։ Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին։
Հիշեցնենք, որ շենգենյան վիզայի դիմումների ընդունման կարգի փոփոխությունները վերաբերում են միայն շենգենյան վիզաներին՝ կարճաժամկետ մեկնման համար։ Ազգային վիզաների դիմումների և այլ հյուպատոսական հարցերի հետ կապված խնդիրները շարունակելու են մնալ բացառապես դեսպանության գործառույթը։

Սեդա Մարտոյան