ՀայաստանՍոցիալական

Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Վրաստանից դեպի Ռուսաստան Վերին Լարս անցակետով հունվարի 20-ից բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդմամբ՝ վերականգնվել է երթևեկությունը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում։

Հունվարի 17-ի երեկոյան ձյան և մերկասառույցի պատճառով ծանրաքաշ բեռնատարների երթևեկությունը փակվել էր։ Եղանակի բարելավումից հետո ճանապարհը բացվել է նաև բեռնատարների համար։

Հիշեցնենք՝ «Վերին Լարսը» Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող միակ ցամաքային անցակետն է Վրաստանի տարածքով։

Փրկարար ծառայությունը և ավտոճանապարհների պատասխանատուները վարորդներին խորհուրդ են տալիս երթևեկել միայն ձմեռային անվադողերով և զգոն լինել լեռնային հատվածներում։

Հարկ է նշել, որ վերջին օրերին հեղուկ գազի գները աճել են շուրջ 100 դրամով։ Դրա վրա ազդել են ինչպես Լարսի փակումը, այնպես էլ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները։ Հարց է առաջանում, արդյոք Վերին Լարսի բացումը կազդի Հայաստանում հեղուկ գազի գների վրա։