ՀայաստանՍոցիալական

Վրացական անցակետերում կուտակումների պատճառով հայկական բեռնատարների մուտքը ժամանակավորապես սահմանափակվել է

Վրաստանի մաքսային անցակետերում վերջին օրերին նկատվող ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանի մաքսային ծառայությունը հայտարարել է, որ նպատակահարմար չի համարում հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանը հատելը։

Միջոցառումը, ըստ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ), ժամանակավոր բնույթ է կրում և նպատակ ունի խուսափելու ավելի մեծ կուտակումներից և տնտեսվարողների համար հավելյալ բեռից։

Կոմիտեն վստահեցրել է, որ հայկական բեռնատարների անցումը կկազմակերպվի պատշաճ կերպով՝ վրացական հատվածում իրավիճակի կայունացման դեպքում։

Բայց արդյոք սա պատասխան քայլ չէ վրացական կողմի երկարատև սահմանափակումներին, որոնք հաճախ ուղղված են հենց հայկական ապրանքներին։ Վերջին շրջանում պարբերաբար հաղորդումներ են ստացվում այն մասին, որ հայկական կոնյակը, ծաղիկներն ու մի շարք այլ արտահանվող ապրանքներ բախվում են անբացատրելի ձգձգումների կամ որոշակի խոչընդոտների պատճառով ետ են ուղարկվում Վրաստանի մաքսային համակարգից։

Հիշեցնենք, որ հայ-վրացական անցակետով Հայաստանը բազմաթիվ ապրանքներ է արտահամում եվրոպական երկրներ։

Սեդա Մարտոյան