
Մայրաքաղաքը մաքրվում է ավտոմեքենաների մնացորդներից
Երևանի քաղաքապետի կարգադրությամբ բոլոր վարչական շրջաններից հեռացվում են ավտոմեքենաների կմախքները։ Դրանք տեղափոխվում են առանձին վայրեր։ Ծրագրի մեկնարկից մինչև հիմա բակերից դուրս է բերվել տրանսպորտային միջոցների շուրջ 200 ոչ պիտանի հենակմախքներ և այլ մետաղական ջարդոններ։ Ազատված տարածքները մաքրվում և բարեկարգվում են։
Հնամաշ մեքենաներն ու անպիտան թափքերը խոչընդոտում են բնակիչների ազատ տեղաշարժը, բակերում և փողոցներում անտեղի տարածքներ զբաղեցնում և աղավաղում մայրաքաղաքի արտաքին տեսքը։