
Վերիշեն-Խոզնավար ճանապարհը՝ երեք տասնամյակ անց վերականգնվում է
Վերիշենից Խոզնավար ձգվող 18.3 կմ երկարությամբ ճանապարհը, որը շուրջ 30 տարի գտնվում էր անբարեկարգ վիճակում, վերակառուցվում է։ Ներկա պահին շինարարությունը շարունակվում է ինչպես Վերիշենի, այնպես էլ սահմանամերձ Խոզնավարի հատվածում։
Ինչպես տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ»-ը, ճանապարհի տարբեր հատվածներում այժմ ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ՝ ներառյալ մայթերի կառուցում, հողային պաստառների ձևավորում, երկաթբետոնե արհեստական կառույցների նորոգում և ջրահեռացման համակարգերի կառուցում։
Ճանապարհն անցնում է Գորիս և Տեղ խոշորացված համայնքների տարածքով։ Շինարարությանն ընդգրկված ընկերության տեղամասի ղեկավար Արմեն Խաչատրյանը նշում է՝ նոր ճանապարհը զգալիորեն կթեթևացնի տեղի բնակչության առօրյան։ Վերանորոգման աշխատանքների արդյունքում կլուծվեն նաև Վերիշենի խմելու ջրի և կոյուղու համակարգերի խնդիրները։
Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։