
Տնային կալանքում գտնվող մարդիկ հեռավար կերպով կարող են աշխատել
Արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանի ներկայացրած օրենսդրական փաթեթի համաձայն՝ եթե աշխատողի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, ապա վերջինս կարող է շարունակել աշխատանքը՝ հեռավար ձևաչափով, սակայն միայն գործատուի համաձայնությամբ և դատարանի սահմանած պայմաններին համապատասխան։
Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ դատարանը չի սահմանում արգելքներ, որոնք հակասում են աշխատանքային գործունեությանը։ Այդ դեպքում աշխատողը կարող է աշխատել տնից, եթե իր պաշտոնը թույլ է տալիս նման ձևաչափ։
Մյուս դեպքերում, երբ դատարանի սահմանափակումները անհամատեղելի են աշխատանքային պարտականությունների կատարման հետ, աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված։ Կասեցման դեպքում աշխատողի աշխատավարձը պահպանվում է միայն կողմերի համաձայնությամբ։ Հանրային ծառայողներն այս ընթացքում աշխատավարձ չեն ստանում։
Նախագիծը նաև նախատեսում է, որ տնային կալանքի ընթացքում աշխատողի աշխատատեղը պահվում է։ Եթե աշխատողի լիազորությունները չեն կասեցվում և գործատուն թույլ է տալիս հեռավար աշխատանք, ապա վարձատրությունն իրականացվում է ամբողջությամբ։
Հայաստանում ներկայում 780 անձր տնային կալանքի տակ է գտնվում։