ՀայաստանՍոցիալական

Իրանը օգտվում է հայկական ավտոբուսներից

Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտնել է, որ Իրանից Հայաստան ժամանած քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցում խնդիրներ են առաջացել ավտոբուսների պակասի պատճառով։ Նրա խոսքով՝ օրերս Մոսկվայից Հայաստան ժամանած 30 իրանցի արվեստագետների համար փորձել են կազմակերպել վերադարձ Իրանի տարածք իրանական ավտոբուսներով, սակայն այդ հնարավորությունը չի եղել։ Արդյունքում օգտվել են հայկական ավտոբուսներից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Իրանի տարածքով հայկական բեռների տեղափոխման հետ կապված խնդիրներ են առաջացել, ինչի հետևանքով որոշ բեռներ մնացել են Բանդար Աբբաս նավահանգստում և հարակից ճանապարհներին։