ՀայաստանՍոցիալական

Վերականգնվում են Ճամբարակ-Աղբերք և Թթուջուր-Նավուր ճանապարհները

Գեղարքունիքի և Տավուշի մարզերում նախատեսվում է իրականացնել ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ արդեն կայացել է Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհի փլուզված հատվածի վերականգնման շինարարական մրցույթը։ Շինարարությունը կմեկնարկի առաջիկայում։

Մյուս խոշոր ծրագիրը վերաբերում է Տավուշի մարզում իրականացվող Թթուջուր-Նավուր հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգմանը։ Շինարարությունը կատարվում է 15.1 կմ երկարությամբ հատվածում։Շուրջ 11.1 կմ երկարությամբ հատվածի վրա տեղադրված է խոշորահատիկ ներքին շերտի և մանրահատիկ վերին շերտի ասֆալտբետոնը, որից 8 կմ վերին շերտը չի ընդունվել բացասական լաբորատոր փորձարկումների պատճառով։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 2 միլիարդ դրամ։