
«Wizz Air»-ը մինչև հունիսի 30-ը չեղարկել է Աբու Դաբի–Երևան չվերթերը
Տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ «Wizz Air» ավիաընկերությունը մինչև 2024 թվականի հունիսի 30-ը ներառյալ ժամանակավորապես չեղարկել է Աբու Դաբի–Երևան ուղղությամբ թռիչքները։ Տեղեկությունը հայտնում է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։
Դեսպանության հայտարարության մեջ նշվում է, որ Աբու Դաբիի օդանավակայանում կամ հյուրանոցներում գտնվող՝ չեղարկված չվերթների ուղևոր ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տվյալներ հավաքագրելու նպատակով անհրաժեշտ է armemiratesembassy@mfa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել ուղևորի անուն-ազգանունը, կոնտակտային համարը և հյուրանոցի անունը։
Հիշեցնենք, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում հանդարտվել է։ Հունիսի 24-ին Իրանը բացել էր օդային տարածքը դեպի Թեհրան և այնտեղից մեկնող միջազգային չվերթների համար: Այնուամենայնիվ՝ flightradar կայքը ուսումնասիրելիս տեսնում ենք, որ հատուկենտ ինքնաթիռներ են հատում այդ երկրների տարածքները։