
Ռուսաստանում ներդրվում է մուտքի և ելքի նոր փորձնական կարգ՝ օտարերկրյա քաղաքացիների համար
Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի բոլոր անցակետերում 2025 թվականի հունիսի 30-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը կգործի մուտքի և ելքի նոր փորձնական կարգ՝ նախատեսված օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնությունը։
Նոր կարգով, վիզա չպահանջող ռեժիմով Ռուսաստան մուտք գործելու նպատակով օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են նախապես գրանցվել Միասնական նույնականացման համակարգում և մուտքի ակնկալվող պահից ոչ ուշ, քան 72 ժամ առաջ (արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ) «ruID» բջջային հավելվածի միջոցով ներկայացնել համապատասխան դիմում։
Այս պահանջը պարտադիր չէ Բելառուսի Հանրապետության քաղաքացիների, դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր ունեցող անձանց, ինչպես նաև 6 տարին չլրացած երեխաների համար։
Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգը վիզային ռեժիմով, այդ թվում՝ միասնական էլեկտրոնային վիզայով, փոփոխությունների չի ենթարկվել։