ՀայաստանՍոցիալական

Կառավարությունը կհամաֆինանսավորի 14 համայնքի՝ ենթակառուցվածքային ծրագեր իրականացնելու համար

Հունիսի 26-ին կառավարության նիստում հաստատվեց համայնքների ենթակառուցվածքների զարգացման 18 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման փաթեթ՝ ընդհանուր 2 միլիարդ 124 միլիոն դրամի չափով։

Առաջարկվում է աջակցել ընդհանուր 14 համայնքի, որոնց թվում՝ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերից մեկական ծրագիր, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում՝ յուրաքանչյուրում երեք, իսկ Լոռու մարզում՝ վեց ծրագիր։ 2025 թվականի պետական բյուջեից համայնքների ծրագրերի համաֆինանսավորման ընդհանուր գումարը կազմում է մոտ 7.6 միլիարդ դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ ծրագրերը ընդգրկում են փողոցների ասֆալտապատման, մանկապարտեզների կառուցման, խմելու ջրագծերի և ոռոգման համակարգերի կառուցման ու արդիականացման, քաղաքային այգիների բարեկարգման աշխատանքները։

Սեդա Մարտոյան