ՀայաստանՍոցիալական

Վթարները կտրուկ նվազել են. Հայաստանի վտանգավոր ճանապարհները դարձել են անվտանգ

Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը էականորեն նվազել է այն հատվածներում, որտեղ 2021–2024 թվականներին իրականացվել են ճանապարհային անվտանգության բարելավման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Ըստ Ներքին գործերի նախարարության տրամադրած տվյալների՝ այդ հատվածներում ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը 2019–2023 թվականների միջին տարեկան ցուցանիշների համեմատ 2024 թվականին նվազել է 72.6 տոկոսով։

Խոսքը վերաբերում է 7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ հատվածներին, ինչպես նաև մեկ միջպետական ճանապարհի 38.4 կիլոմետրանոց հատվածին, որտեղ իրականացվել են անվտանգության տարրերի արդիականացման և բարելավման աշխատանքներ։

Ծրագիրն իրականացվել է Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհի միջոցով։