
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԱԾ ուղեկցությամբ Քննչական կոմիտեում է
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ ժամանեց Քննչական կոմիտե։
Աջապահյանի մուտքը Քննչական կոմիտե տեղի ունեցավ ուժեղացված ոստիկանական վերահսկողության պայմաններում։ Տարածքը շրջափակված էր ոստիկաններով, իսկ կոմիտե տանող փողոցը փակված էր։
Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ Էջմիածնից ոտքով շարժվել էին դեպի Երևան՝ որպես աջակցության քայլ հոգևորականին։ Սակայն Էջմիածնից դուրս գալուց հետո ոստիկանությունը բերման ենթարկեց մի քանի քաղաքացու՝ պատճառաբանելով, որ նրանք փակել էին ճանապարհի երթևեկելի հատվածը։
Իրավապահների հորդորներից հետո խմբի մեծ մասը դադարեցրեց գործողությունները։