ՀայաստանՍոցիալական

Երևանի տնկարաններից մեկում կտնկվի 15 հազար ծառ

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքից մոտ 20 հա հողատարածքը մաքրվել է քարերից, տատասկներից և պատրաստվել ծառատնկման համար։

Այս պահին նոր տնկարանում տեղադրվում է շուրջ 15 հազար ծառ՝ սոսիներ, կաղնիներ, ալբիցիաներ և այլ ծառատեսակներ։ Դրանք պետք է համալրեն մայրաքաղաքի կանաչ ֆոնդը և նվազեցնեն ծառերի ներմուծումը այլ երկրներից։ Տարիքով ավելի մեծ ևս 5000 ծառեր կներմուծվեն այլ երկրներից և կտեղադրվեն տնկարանում։

Տնկարանի ոռոգումը իրականացվելու է կաթիլային եղանակով։