ՀայաստանՍոցիալական

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը վերականգնվել է, բայց հարակից տարածքներում շարունակում են դիտվել փլուզման ռիսկեր

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներն արդեն ավարտված են։ Սակայն ճանապարհի հարակից հատվածներում ևս կան փլուզման ռիսկեր, ուստի այդ ուղղությամբ նախատեսվում են ամրացման նոր աշխատանքներ։

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Սամվել Ղուկասյանը նշել է, որ վերականգնված հատվածում արդեն ավարտվել են շինաշխատանքները, սակայն ճանապարհի ամբողջական անվտանգությունն ապահովելու համար ժամանակավոր պատնեշները դեռ չեն ապամոնտաժվի։

Երկրորդ փուլի շրջանակում հնարավոր է իրականացվի ոչ միայն ճանապարհի ամրացման, այլև լայնացման աշխատանքներ։

Հիշեցնենք, որ Ծիծեռնակաբեդի խճուղին փլուզվել էր 2022 թվականին։ Սահակյանշին» ընկերությունըը Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից հատվածում շինարարություն էր սկսել, ահռելի փոս փորել, ինչի հետեւանքով խճուղու երթեւեկելի մի հատվածը փլուզվել էր։