ՀայաստանՍոցիալական

Խոյի բնակիչները կողմ են Վաղարշապատի հետ միավորվելուն

ԱԺ-ում քննարկվում է Վաղարշապատ և Խոյ համայնքների միավորման հարցը։ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց, որ միավորման նպատակը համայնքի արդյունավետ կառավարումն է, քանի որ միավորված համայնքն ավելի մեծ բնակչություն կունենա և ավելի շատ գումար կստանա պետբյուջեից։

Խուդաթյանի խոսքով՝ Վաղարշապատը և Խոյը աշխարհագրորեն կպած են, իսկ Վաղարշապատում արդեն անցկացվել է հանրային քննարկում։ Սակայն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեղադրեցին իշխանությանը՝ առանց իրական լսումների միավորման գործընթաց սկսելու մեջ։

Արման Ղազարյանն ասաց, որ սա զուտ քաղաքական որոշում է՝ ապահովելու ՔՊ թեկնածուի հաղթանակը ՏԻՄ ընտրություններում։ Գեղամ Մանուկյանն էլ նշեց, որ ՔՊ-ը Վաղարշապատում չունի ուժեղ թեկնածու, ուստի որոշել է միավորել այն Խոյի հետ։ Խոյ համայնքի ներկայացուցիչը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Խոյի համայնքապետարանը քննարկումներ ունեցել է բնակիչներչի հետ և բնակիչները դեմ չեն եղել որոշմանը։

Նշենք, որ Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանն արդեն հրաժարական է տվել, իսկ ավագանու նիստը՝ համայնքապետ ընտրելու համար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանիների չներկայանալու բացակայության պատճառով տապալվել է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով