ՀայաստանՍոցիալական

Վարորդական վկայական չունե՞ս. երկրորդ խախտման դեպքում՝ քրեական պատասխանատվություն

Հայաստանում առանց վարորդական վկայականի մեքենա վարելը շուտով կարող է քեզ արժենալ ոչ միայն կրկնակի բարձր տուգանք, այլև քրեական հետապնդում։ Ազգային ժողովում ներկայացվել է օրենսդրական նախագիծ, որը նախատեսում է այս խախտման համար գործող 25 հազար դրամ տուգանքը բարձրացնել մինչև 50 հազար դրամ, իսկ առավել ուշագրավը՝ կրկնվող խախտումը կարող է դիտարկվել որպես հանցագործություն:

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հուլիսի 2-ի նիստին ներկայացրել է վերջին տարիների մտահոգիչ վիճակագրությունը՝ միայն 2024 թվականին առանց վարորդական վկայականի մեքենա վարելու 56 հազար դեպք է արձանագրվել՝ այն դեպքում, երբ 2023-ին այդ թիվը 38 հազար էր։

Հարց է առաջանում, եթե յուրաքանչյուր երկրորդ խախտման դեպքում անձը ենթարկվի քրեական պատասխանատվության, արդյոք մեր դատական համակարգը պատրաստ է դիադրելու այդ նոր թափով եկող գործերի ալիքին՝ առանց անտեսելու հասարակական ավելի մեծ կարևորություն ունեցող գործերը։

Սեդա Մարտոյան