Ջավախքցիները Հայաստանում Վրաստանի վարորդական վկայականով կերթևեկեն առանց տուգանքի
Ջավախքցի վարորդների համար ներդրվել է նոր կարգավորում, որը հնարավորություն է տալիս Հայաստանում երթևեկել Վրաստանի վարորդական վկայականով՝ առանց տուգանքի ենթարկվելու։
Այս խմբին են պատկանում այն անձինք, որոնք ունեն Հայաստանի և Վրաստանի քաղաքացիություն, սակայն հիմնականում բնակվում են Վրաստանում և հենց Վրաստանի վարորդական վկայականներով են վարում մեքենան։
Մինչ այդ նման վարորդներ, որոնք հիմնականում բնակվում են Վրաստանում և ունեն երկքաղաքացիություն, հաճախ տուգանվում էին՝ անցնելով Հայաստանի սահմանը Վրաստանի վարորդական իրավունքով։ Այս փոփոխությունը թույլ է տալիս նրանց սահմանը հատելու պահից, անվճար և առանց խոչընդոտների վարել մեքենա Հայաստանում։
