ՀայաստանՍոցիալական

Մոսկվա-Երևան չվերթի օդանավը 2,5 ժամ օդում է եղել, սակայն վերադարձել է կրկին Մոսկվա

Utair ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները ստիպված են եղել կես օրով ուշանալ։ Օդանավը, որը պիտի ժամաներ Երևան, թռիչքից 2,5 ժամ անց վերադարձել է «Վնուկովո» օդանավակայան։

Ինքնաթիռը Վնուկովոյից թռիչք է կատարել երեկ՝ մոտավորապես ժամը 21:00-ին: Թռիչքի սկսվելուց 2,5 ժամ անց օդաչուն զգուշացրել է ուղևորներին վերադարձի մասին՝ «թռիչքի սահմանափակումների» պատճառով։

Ավելի ուշ ավիաընկերության աշխատակիցը հայտնել է, որ ինքնաթիռի հետ կապված խնդիրներ են եղել, և «Վնուկովոյի» օդանավակայանում վայրէջք կատարելու համար անհրաժեշտ է եղել վառելիքը սպառել:

Դեպի Երևան թռիչքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Ինքնաթիռը մի քանի ժամ առաջ վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: