ՀայաստանՍոցիալական

Անհայտ կորած զինվորների ընտանիքները ևս երկու ամիս կստանան սոցիալական աջակցություն

Կառավարությունը որոշել է երկու ամսով երկարաձգել սոցիալական աջակցության տրամադրումը 2020 թվականի 44-օրյա պատերազմում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին։

Աջակցությունը կազմում է ամսական 300.000 դրամ, և այն կտրվի 2025 թվականի հունիս և հուլիս ամիսների համար։

Դիմելու վերջնաժամկետը 2025 թվականի հուլիսի 20-ն է։ Դիմումը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով։

Հիշեցնենք, որ այս աջակցությունը կառավարությունը իրականացնում էր դեռևս 2020 թվականից։

Սեդա Մարտոյան