
Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքը նոր ղեկավարի պաշտոնակատար ունի։ ՀՀ կառավարության կողմից հրապարակված որոշման համաձայն՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արգիշտի Մեխակյանը։
Արգիշտի Մեխակյանը մինչ այս նշանակումը Խոյ համայնքի նախկին ղեկավար էր և այդ ընթացքում զբաղեցրել է նաև Արմավիրի մարզպետի տեղակալ պաշտոնը:
Հիշեցնենք, որ Վաղարշապատի նախորդ համայնքապետ Դիանա Գասպարյանը մայիսի 21-ին կայացած ավագանու նիստի ժամանակ հայտարարել էր իր հրաժարականի մասին՝ չհստակեցնելով պաշտոնաթողության բոլոր պատճառները։
Նրա հրաժարականից հետո Վաղարշապատում տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունն առավելապես կաթվածահար էր՝ պայմանավորված ավագանու նիստերի բազմակի տապալումներով։
Ըստ կառավարության որոշման՝ համայնքի ղեկավարի նոր ընտրություններ անցկացվելու են 2025 թվականի նոյեմբերի 16-ին։