
Գյումրիում բարեկարգվում է «Ազատամարտիկների պանթեոնը»
Գյումրու համայնքապետարանի նախաձեռնությամբ «Շիրակ» գերեզմանատան տարածքում գտնվող «Ազատամարտիկների պանթեոնում» մեկնարկել են վերանորոգման, բարեկարգման և կահավորման լայնածավալ աշխատանքներ։
Պանթեոնի տարածքում իրականացվում են ասֆալտապատում, հարթեցում, խճապատում, բարելավվում է մուտքի և միջանցիկ ուղիների հասանելիությունը։ Միաժամանակ վերականգնվում և ամրացվում են վնասված գերեզմանաքարերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ փոխարինվում նորերով։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև եզրաքարերի վերանորոգմանն ու փոխարինմանը։
Տեղում ընթանում են կանաչապատման, տարածքի խնամքի և ընդհանուր բարեկարգման աշխատանքներ՝ ապահովելու համար պանթեոնի պատշաճ տեսքն ու մթնոլորտը։
Շինարարական աշխատանքները կատարում է մրցույթում հաղթած կազմակերպությունը։ «Ազատամարտիկների պանթեոնում» ամփոփված են արցախյան պատերազմներում իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հայորդիները։