ՀայաստանՍոցիալական

Սյունիքում թանկարժեք մետաղների անօրինական արդյունահանումով պետությանը պատճառած վնասը մասամբ վերականգնվել է

Սյունիքի մարզում իրականացվող երեք քրեական վարույթների շրջանակում պետությանը հասցված վնասի մասով արդեն իսկ վերականգնվել է զգալի գումար։

ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է շուրջ 33 միլիոն դրամ։

Քրեական գործերը վերաբերում են Քաջարան և Կապան համայնքներում գործող երեք ընկերությունների գործունեությանը։ Ըստ նախաքննության տվյալների՝ այդ ընկերությունները, խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, ապօրինի կերպով իրականացրել են թանկարժեք մետաղների արդյունահանման աշխատանքներ, ինչպես նաև խուսափել են հարկերի վճարումից։

Գլխավոր դատախազության պարզաբանմամբ՝ նախաքննությունը դեռ շարունակվում է, և ընթացակարգային գործողություններն ուղղված են պետությանը հասցված ամբողջ վնասի վերականգնմանը։

Սեդա Մարտոյան