
Երևանում կառուցվում է 400 թեքահարթակ՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար
Երևանի քաղաքապետարանը հաղորդում է, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթացքի մեջ է թեքահարթակների կառուցման ծրագիրը։ Նախատեսվել է կառուցել 400 թեքահարթակ, որոնցից 200-ը արդեն շահագործման են հանձնվել։
Թեքահարթակները նախատեսված են հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև մանկասայլակ օգտագործողների համար։
Ըստ Երևանի քաղաքապետարանի, թեքահարթակները տեղադրվում են մարդաշատ հատվածներում՝ դպրոցների, բուժհաստատությունների և հասարակական այլ օբյեկտների մոտ։