ՀայաստանՍոցիալական

Արարատի մարզում համայնքին վերադարձվել է մանկապարտեզի շենք և հողատարածք

2025 թվականի առաջին կիսամյակում Արարատի մարզում վերականգնվել է շուրջ 455 հազար ԱՄՆ դոլարին համարժեք՝ մոտ 175 միլիոն դրամի վնաս՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում։

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ վերականգնված վնասի մի մասը վերաբերում է համայնքային գույքին։ Այս համատեքստում, Սուրենավան բնակավայրում համայնքին վերադարձվել է 22 միլիոն 553 հազար դրամ արժողությամբ անշարժ գույք՝ մանկապարտեզի մասնաշենք և դրան կից 0.15878 հեկտար հողատարածք, որը գտնվում է Բարեկամության փողոցի 23/3 հասցեում։

Այս որոշումն ընդունվել է Արարատի մարզի դատախազության կողմից իրականացված ուսումնասիրությունների և դատախազի միջնորդագրի հիման վրա։

Սեդա Մարտոյան