
Ոստիկանության գվարդիան նոր սպառազինություն կունենա
Հայաստանի ոստիկանության գվարդիան այս տարվա նոյեմբերից կունենա զրահապատ տեխնիկա: Այն կօգտագործվի բացառիկ իրավիճակներում՝ հակաահաբեկչական գործողությունների, ռազմական դրության, կամ պատերազմական գործողությունների պայմաններում։ Այս որոշումը հաստատվել է կառավարության վերջին նիստում։
Ոստիկանության գվարդիայի սպառազինության կազմի մեջ կմտնեն ԲՏՌ-80 զրահափոխադրիչներ և ԲՌԴՄ-2 տեսակի զրահամեքենաներ։ Սրանք նախկինում Հայաստանում հիմնականում հանդիպում էին միայն բանակային ստորաբաժանումներում կամ ԱԱԾ հատուկ ուժերում։ Այժմ նմանատիպ տեխնիկա կունենա նաև գվարդիան՝ որպես ոստիկանության հատուկ, գործողության պատրաստ ուժ։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Ազգային ժողովում ընդունվեց ոստիկանական գվարդիա ունենալու որոշումը։ Նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանմանը կվերապահվեն հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի և կարևորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ու այլ գործառույթներ: Այսինքն՝ ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ ոստիկանության զորքերը այլևս պետական սահմանի պաշտպանություն չեն իրականացնի։
Ոստիկանության գվարդիան կունենա անմիջական ենթակայության տարածքային ստորաբաժանումներ առնվազն երեք մարզում (Լոռի, Շիրակ, Սյունիք, որոնք անհրաժեշտության դեպքում կսպասարկեն նաև հարակից մարզերը), ինչպես նաև պետական պահպանության և քրեական վարույթին ներգրավված անձանց պաշտպանության ստորաբաժանումներ (Երևանում և մարզերում):
Սակայն, նոր սպառազինությամբ զինելը ինչի մասին է կարող է լինել։ Ընտրություններին ընդառաջ, դրա ընթացքում կամ դրանից հետո Հայաստանում կարող են թե՛ ընդդիմադիր և թե՛ իշխանական ուժերը անկարգություններ հրահրել։ Խորհրդարանական ընտրություններում գործող իշխանության վերնըտտրվելու դեպքում հավանականությունը ցույցերի, հանրահավաքների մեծ է։ Սա կարելի է դիտարկել կառավարության հերթական քայլը՝ սահմանափակելու ընդդիմադիրների քայլերը։